USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+17

VivaCell-MTS-ը Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն գնելու դեպքում նոր փաթեթ է առաջարկում

22.01.2016, 16:32
VivaCell-MTS-ը Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն գնելու դեպքում նոր փաթեթ է առաջարկում, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell-MTS-ը Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն գնելու դեպքում նոր փաթեթ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ը Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն գնելու դեպքում նոր փաթեթ է առաջարկում, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները միայն մինչև 2016թ. փետրվարի 14-ը, գնելով 4G ցանցի հետ համատեղելի Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն, կստանան 5000 ՄԲ ինտերնետ և 5000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ (փաթեթը կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում)»,-ասված է հաղորդագրությունում:

Ակցիայի շրջանակում Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոնի արժեքը 29 900 դրամ է:

Փաթեթում առկա խոսելաժամանակը և ՄԲ-երը կարելի է ստուգել՝ ուղարկելով *440# հրահանգը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-