USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

VivaCell-MTS–ն ընդլայնում է ՄոբիԴրամ համակարգով վճարումների շրջանակը

28.02.2014, 13:28
VivaCell-MTS–ի դուստր ընկերություն   ՄոբիԴրամը հնարավորություն է ընձեռում իր  մասնաճյուղերում վճարել գույքահարկ, հողի հարկ և կատարել աղբահանության համար վճարում, հայտնում է VivaCell-MTS–ի մամուլի ծառայությունը։

VivaCell-MTS–ն ընդլայնում է ՄոբիԴրամ համակարգով վճարումների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ի դուստր ընկերություն   ՄոբիԴրամը հնարավորություն է ընձեռում իր  մասնաճյուղերում վճարել գույքահարկ, հողի հարկ և կատարել աղբահանության համար վճարում, հայտնում է VivaCell-MTS–ի մամուլի ծառայությունը։

Վճարելիս անհրաժեշտ է նշել սեփականատիրոջ անձնագրի սերիան և համարը, անունը և ազգանունը: Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ մինչև 100 000 դրամ վճարումների դեպքում: 100 001 դրամից բարձր վճարումների դեպքում` ըստ ընկերության սահմանված միջնորդավճարների:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444:   -0-

ՄոբիԴրամը առաջին անգամ Հայաստանում սկսել է ֆինանսական ծառայություններ մատուցել բջջային հեռախոսի միջոցով USSD-հրահանգների հիման վրա` վեբ–էջի օգնությամբ։ USSD-հրահանգների միջոցով ֆինանսական օպերացիաներ կարող են կատարել միայն VivaCell-MTS բաժանորդները ցանկացած մոդելի հեռախոսով։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0—