USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

VivaCell-MTS–ը անսահմանափակ ինտերնետ է առաջարկում «Բարբառ» ՍՊ–ի բաժանորդների համար

29.11.2013, 17:18
VivaCell-MTS բջջային օպերատորը անսահմանափակ ինտերնետ է առաջարկում «Բարբառ» ՍՊ–ի բաժանորդների համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
VivaCell-MTS–ը անսահմանափակ ինտերնետ է առաջարկում «Բարբառ» ՍՊ–ի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը անսահմանափակ ինտերնետ է առաջարկում «Բարբառ» ՍՊ–ի բաժանորդների համար, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Այսուհետ օգտվելով «Ջան–ջան» ծառայությունից` «Բարբառ» ՍՊ–ի բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետի հնարավորություններից», – նշեցին ընկերությունից։

«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով։ Առաջին տարբերակն ակտիվացնելով, շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն: Երկրորդ տարբերակն առաջարկում է շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

«Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում և օգտվել անսահմանափակ ինտերնետից:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–