VivaCell-MTS–ը պլանավորում է 2020 թ.–ին Հայաստանում ներդնել 5G ցանց. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS հայկական հեռահաղորդակցական ընկերությունը պլանավորում է 2020 թ.–ին Հայաստանում ներդնել 5–րդ սերնդի (5G) ցանց, ուրբաթ ասաց ընկերության գլխավոր տնօրն Ռալֆ Յիրիկյանը VivaCell-MTS–ի Facebook–յան ուղիղ եթերում։
«Մենք ունենալու ենք այլ տեսակի արդիական, բավականին հզոր ու զարգացած ցանց։ Եղել ենք առաջինը գրեթե ամեն ինչի մեջ։ Եղել ենք առաջինը, երբ ամբողջ Հայաստանում տարածել ենք 3–րդ սերնդի ցանցը, մեկնարկել ենք 4–րդ սենդի ցանցը և Հայաստանն ընդգրկվել է աշխարհում առաջին տասնյակի երկրների ցանկում, որոնք ունեցան 4–րդ սենդի ցանց։ Եվ մենք գնում ենք այն ուղղույամբ, որ շուտով պատրաստում ենք մեր ցանցը, որ կարողանանք մոտավորապես 2020 թ.–ին ներդնել 5–րդ սերնդի ցանց», – նշեց Յիրիկյանը։
Միաժամանակ նա ասաց, որ կայանի արդիականացման աշխատանքները բավականին ծավալուն ու դժվարին են։
«Անգամ լինում են դեպքեր, երբ աշխատակիցները լուսաբացին սկսում են աշխատանքը ու շարունակում գիշերային ժամերին», – ընդգծեց Յիրիկյանն` ավելացնելով, որ ընկերությունում գիտակցում են, որ ցանցը լավ չի գործում, որովհետև բավականին լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում ցանցի վրա։
Այդ կապակցությամբ Յիրիկյանը ներողություն խնդրեց ընկերության բաժանորդներից` հայցելով նրանց համբերությունը։
«Ցանցը փոխելը հեշտ բան չէ, հատկապես, որ այն կենդանի ձևով աշխատում է։ Աշխատանքներն ավարտելուց հետո դուք զգալու եք տարբերությունը», – ասաց ընկերության գլխավոր տնօրենը։
Նա կրկին ներողամտություն հայցեց իր և ընկերության անունից կապի ընդհատման համար։
«Շուտով արդեն կսկսենք վայելել արդիականացված, նորացված ցանց», – եզրափակեց Յիրիկյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելեք www.mts.am կայքում։–0–