VivaCell-MTS–ն առաջարկում է սմարթֆոն 1 դրամով «STARTPHONE» փաթեթին բաժանորդագրվելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ի բաժանորդները կարող են ձեռք բերել սմարթֆոն 1 դրամով «STARTPHONE» փաթեթին բաժանորդագրվելու դեպքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է ,որ 12, 18 կամ 24 ամսով ֆիքսված 10 500 դրամ ամսավճարով բաժանորդագրվելով՝ բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, 15000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու հնարավորություն (1000 SMS՝ VivaCell-MTS–ի ցանցի ներսում):
Բաժանորդագրվելիս նաև կարելի է ընտրել HTC, Alcatel, Samsung, Huawei կամ Lenovo սմարթֆոնների նշված մոդելները՝ 1 դրամով:
Այսպես, 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է HTC Desire 326G կամ Lenovo A6000 սմարթֆոնները, 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում` Alcatel Idol 3 (4.7), Huawei Honor 4X, Lenovo P70 կամ Huawei Y6 սմարթֆոնները։ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կարող է ընտրել HTC 728D, Lenovo P90, Lenovo S90, Lenovo Vibe P1 կամ Samsung SM-J700 սմարթֆոններից մեկը։
««STARTPHONE» փաթեթը ոչ միայն թույլ է տալիս շփվել մտերիմների հետ մատչելի սակագներով, այլ նաև` ձեռք բերել սմարթֆոն ընդամենը 1 դրամով», – մամուլի ծառայությունը մեջբերում է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերը։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-