USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

VivaCell-MTS-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական սարքավորումներով

12.06.2012, 19:33
VivaCell-MTS ընկերությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
VivaCell-MTS-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական  սարքավորումներով
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/.  VivaCell-MTS ընկերությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«VivaCell-MTS-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին ապահովել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turboե փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով և լազերային տպիչով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատացած է, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-