USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

VivaCell-MTS սակագնային պլաններից մեկի բաժանորդները հնարավորություն կունենան մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից

04.03.2015, 17:32
VivaCell-MTS–ի ինտերնետային սակագնային պլաններից մեկի բաժանորդները կկարողանան մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
VivaCell-MTS սակագնային պլաններից մեկի բաժանորդները հնարավորություն կունենան մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ի ինտերնետային սակագնային պլաններից մեկի բաժանորդները կկարողանան մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` 2015 թ. մարտի 4-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «ՄՏՍ կոնեկտ LTE»,«ՄՏՍ պլանշետ»,  «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12, 18 կամ 24 ամսով` օգտատրերը կկարողանան առաջին ամիսն անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–