USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 ստանդարտը

26.02.2015, 20:15
Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 ստանդարտը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընկերությունն ապահովում է ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունը՝ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաև՝ իրավաբանական, կարգավորող և պայմանագրային պահանջներին համապատասխանությունն ու ընկերության կոմերցիոն հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունից»,- ասված է հաղորդագրությունում:

Հաճախորդներին, մատակարարներին և գործընկերներին պատկանող կարևոր և խոցելի տվյալների՝ տեղեկատվական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան պահպանությունն անհրաժեշտ է շահառուների հետ հարաբերություններում վստահելիություն, հուսալիություն և գոհունակություն ապահովելու համար:

ISO/IEC 27001:2013  ստանդարտին համապատասխանությունը փաստում է ընկերության պատրաստակամությունը՝ շարունակաբար վերահսկելու տեղեկատվական անվտանգության ռիսկերը՝ վտանգավոր և վնասարար ազդեցությունների հաշվարկման ճանապարհով,  որպեսզի տեղեկատվական անվտանգության վերահսկման գործընթացը մշտապես համապատասխանի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Դա հնարավորություն է ընձեռում շարունակաբար կատարելագործելու և բարելավելու ընկերության՝ որակի կառավարման ծառայության համակարգը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0- -