USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավտոմատ հեռախոսակայան է գործարկել մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար

18.04.2019, 16:58
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ավտոմատ հեռախոսային կայան ծառայությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավտոմատ հեռախոսակայան է գործարկել մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ավտոմատ հեռախոսային կայան ծառայությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշում են ընկերությունից, կայանը ծախսարդյունավետ լուծում է մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար:

Մուտքն ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:

Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ:

«Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլև կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտեֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:

Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները`

  • Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի: 
  • Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը և պատասխանել ստացվող մուտքային զանգին:
  • Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ
  • Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:
  • Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը միաժամանակ տրամադրում է ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթներ։

Ծառայությունների հիմնական փաթեթն ունի հետևյալ հնարավորությունները`

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10

  • Օգտագործողների փակ խմբի ստեղծում

  • Զանգահարողի ինքնորոշում
  •  Ողջույնի հաղորդագրություն
  •  Մուտքային զանգերի բաշխում
  •  Կոնֆերանս զանգ              

Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Ծառայությունների ընդլայնված փաթեթն ընձեռում է հետևյալ հնարավորությունները`

Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50

  • Օգտագործողների փակ խմբի ստեղծում
  •  Զանգահարողի ինքնորոշում

  • Ընդլայնված IVR
  •  Ողջույնի հաղորդագրություն
  •  Մուտքային զանգերի բաշխում
  •  Կոնֆերանս զանգ           

  • Զանգերի ձայնագրություն

   Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: -0-