USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՎիվաՍել-ՄՏՍ–ի բաժանորդները կարող են ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի

24.04.2018, 14:09
Մինչև 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ–ի բաժանորդները կարող են ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մինչև 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

«1 րոպեն = 1 ՄԲ Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները` մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

Ընկերությունից նշում են նաև, որ փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Բացի այդ, փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1- ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի հեռահաղորդակցության շու