USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՎիվաՍել-ՄՏՍ–ը 2015թ.–ին 100 մլն դրամ է ներդրել բնակարանաշինության ծրագրով

14.01.2016, 20:09
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 2015թ.–ին 100 մլն դրամ է ներդրել բնակարանաշինության ծրագրով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ–ը 2015թ.–ին 100 մլն դրամ է ներդրել բնակարանաշինության ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 2015թ.–ին 100 մլն դրամ է ներդրել բնակարանաշինության ծրագրով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

 

 

Ըստ հաղորդման, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ.-ի տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել մեկ տանիք:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը: Երվանդաշատում բնակարանամուտ է տոնել երկու ընտանիք 2016 թվականն ուրախությամբ, նոր հույսերով, նոր կամ նորոգված պատերի ներսում է սկսվել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 40 ընտանիքի համար:

 

 

2014թ.-ին Արմավիրի մարզի ևս 9 ընտանիք աջակցություն են ստացել բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: 2014-2015թթ.-ին Արմավիրի մարզում աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվը 11 է:

 

Կարապետյանների ընտանիքը տան շինարարությունը սկսել էր 25 տարի առաջ, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Ամբողջ այդ ժամանակահատվածում նրանք ապրել են վագոն-տնակում, որտեղ ծնվել ու մեծացել են ընտանիքի երկու որդիները:

 

«Անչափ շնորհակալ եմ մեր կյանքում այս բեկումնային փոփոխության համար»,- ասել է Կարապետյանների ընտանիքի մայրը՝ Անուշը:

 

«Հաճելի է 2016թ.-ի միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու և տևական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերևս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարևոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսևորում են` խնդրի առջև կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարևորությունը՝ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաև այս տարի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի ուրախությունը նաև մեր ուրախությունն է, մեր հաջողության գրավականը: Հուսով եմ՝ այս տարին ևս արգասաբեր կլինի: Միացյալ ուժերով շատ բան կարելի է փոխել: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով կացարան կունենա»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև օրս ծրագրի շահառու է դարձել 93 ընտանիք:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-