ՎիվաՍել-ՄՏՍ–ի բաժանորդները կկարողանան Alcatel Pixi 3 (4) սմարթֆոն ստանալ անվճար
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատուկ առաջարկ է ներկայացրել գարնանային տոների առթիվ։
Ինչպես հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, մինչև 2016թ. ապրիլի 7-ն բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով` բաժանորդները կարող են ստանալ Alcatel Pixi 3 (4) սմարթֆոն։
Բաժանորդը հնարավորություն է ստանում սակագնային պլանի համար ամսական վճարել 2500 դրամ և օգտվել ամսական 1500 ներցանցային րոպեից, 1000 ՄԲ ինտերնետից և անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու (1000 SMS հաղորդագրություն՝ ցանցի ներսում) հնարավորությունից:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-