USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինոմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու և իրացնելու ուղղությամբ

15.08.2025, 19:00
Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է
Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինոմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու և իրացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։

Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին։ Ընկերությունն այս տարի աջակցել է երկու կարևոր կինոնախագծերի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաև «Kinodaran»-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։ 

«Այս նախագծերից յուրաքանչյուրն կարևոր նշանակություն ունի և յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման և նոր ֆիլմերի ներկայացման կարևոր հարթակ, որը Հայաստանը դարձնում է միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման կարևոր վայր։

Ինչ վերաբերում է «Kinodaran»-ին, Viva-ի աջակցությունն այս նախագծին նախ և առաջ պայմանավորված է հայկական կինոբովանդակության տարածման, Հայաստանի և արտերկրի շուկաներում հայկական բովանդակության առաջխաղացման անհրաժեշտության գիտակցումով։ Ապահովելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ Viva-ի նպատակն է նպաստել հայկական կինոարտադրանքի մոնետիզացմանը նաև երկրի սահմաններից դուրս։ Հուսով ենք՝ Կաննի կինոփառատոնին «Kinodaran»-ի մասնակցությունը կբարձրացնի հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը և կօգնի իր արժանի տեղը գտնել կինոյի համաշխարհային քարտեզի վրա։ Մեր ընկերությունը հպարտ է մաս կազմել այս նախաձեռնություններին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերությունը ստանձնում է արդեն 14-րդ անգամ, իսկ «Kinodaran»-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկային մասնակցում էր առաջին անգամ։

Կաննի կինոփառատոնի կինոշուկային ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միջազգային ավելի քան 70 ընկերությունների ու ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են «Kinodaran»-ի սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալներն արտահանելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ «Kinodaran»-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից կարող են օգտվել առանց բաժանորդագրության վճարի և առանց ինտերնետ փաթեթի մեգաբայթները սպառելու: