USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Վիպելկոմ» ԲԲԸ–ում հաճախորդների փորձի գծով տնօրեն է նշանակվել Արտյոմ Վարդանյանը

25.01.2013, 17:06
«Վիպելկոմ» ԲԲԸ–ի բջջային օպերատորի հաճախորդների փորձի գծով տնօրեն է նշանակվել Արտյոմ Վարդանյանը, ով նախկինում զբաղեցրել է ռազմավարական նախագծերի տնօրենի պաշտոնը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Փրայմին, որը վկայաբերում է ընկերության հաղորդագրությունը։
«Վիպելկոմ» ԲԲԸ–ում հաճախորդների փորձի գծով տնօրեն է նշանակվել Արտյոմ Վարդանյանը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/.  «Վիպելկոմ» ԲԲԸ–ի բջջային օպերատորի հաճախորդների փորձի գծով տնօրեն է նշանակվել Արտյոմ Վարդանյանը, ով նախկինում զբաղեցրել է ռազմավարական նախագծերի տնօրենի պաշտոնը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Փրայմին, որը վկայաբերում է ընկերության հաղորդագրությունը։

Այդ պաշտոնում նա փոխարինել է Անտոն Անդրեևին, ով լքում է ընկերությունը։ Հաճախորդների փորձի գծով տնօրենը գտնվում է «Վիպելկոմի» գլխավոր տնօրեն Անտոն Կուդրյաշովի անմիջական ենթակայության տակ։  

Վարդանյանն իր պարտավորություններն է ստանձնել 2013թ.–ի հունվարի 24–ին։ Մինչև ռազմավարական նախագծերի նոր տնօրենի նշանակումը նա ժամանակավոր կհամատեղի երկու պաշտոնները։

Ընկերությունը կշարունակի պրոդուկտների և ծառայությունների որակի հետագա բարձրացման համար համալիր միջոցառումներ մշակել`հաճախորդների պահանջները բավարարելու դիտարկման համակարգի հիման վրա։

Արտյոմ Վարդանյանը «Վիպելկոմ» է եկել 2002թ.–ին` որպես գանձապետարանի մասնագետ ֆինանսական տնօրինությունում։ 2004–2007թթ.–ին աշխատել է Caterpillar և « Независимость» ընկերություններում, 2007թ.–ին վերադարձել է ԱՊՀ երկրներում ձեռք բերված ընկերությունների ֆինանսական ինտեգրացիայի ծառայության ղեկավարի աթոռին։

2008թ.–ի դեկտեմբերին նշանակվել է Կամբոջայի Beeline–ի ֆինանսական տնօրեն, 2011թ.–ի փետրվարից ղեկավարել է «Ռոսիա» բիզնես միության  նախագծային գրասենյակը։ Ռազմավարական նախագծերի տնօրենի պաշտոնում պատասխանատվություն է կրել ռազմավարական նախագծերի իրականացման շրջանակներում կրոս–ֆունկցիոնալ փոխգործակցության ապահովման համար։

«ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։–0-