Beeline-ի վաճառքի և սպասարկման նորոգված գրասենյակն է վերաբացվել Շենգավիթ համայնքում
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերաբացվել է Beeline-ի` Շենգավիթ վարչական շրջանի (Չարբախ) վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Արտաշիսյան 85/14 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։
«Beeline-ը մշտապես աշխատում է իր գրասենյակների ցանցի զարգացման ուղղությամբ, և հիանալի նորություն ունի Շենգավիթ համայնքի բնակիչների համար։ Այժմ նրանք կարող են իրենց հարցերով դիմել գեղեցիկ և վերանորոգված գրասենյակ։ Ուրախ ենք նաև, որ մեր սիրելի գործընկերները կաշխատեն ավելի հարմարավետ և լավ պայմաններում։ Կարծում եմ, սա հիանալի ամանորյա նվեր կլինի բոլորիս համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երևանում և 50 գրասենյակ մարզերում։
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–