USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վաշինգտոնի համալսարանի ուսանուղները ստեղծել են ժեստերի լեզուն հնչյունավորող ձեռնոցներ

26.04.2016, 13:30
Ժեստերի լեզուն շփման սովորական միջոց է խուլուհամր մարդկանց համար, սակայն սովորական մարդկանց մեծ մասը գրեթե չի տերապետում դրան:
Վաշինգտոնի համալսարանի ուսանուղները ստեղծել են ժեստերի լեզուն հնչյունավորող ձեռնոցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ժեստերի լեզուն շփման սովորական միջոց է խուլուհամր մարդկանց համար, սակայն սովորական մարդկանց մեծ մասը գրեթե չի տերապետում դրան: Վաշինգտոնի համալսարանի երկու ուսանող հանձն առան լուծել այս խնդիրը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Ինչպես հայտնում է Newsru.com կայքը, հղում անելով The Daily Mail թերթին, Թոմաս Պրայորը և Նավիդ Ազոդին ստեղծել են մի զույգ ձեռնոցներ, որոնք ճանաչում են և հնչյունավորում տիրոջ ժեստերը: Ուսանողների աշխատանքն արդեն ուշադրություն է գրավել և արժանացել Lemelson-MIT մրցանակին` 10 հազար դոլարի չափով:

Ձեռնոցները, որոնք ստացել են SignAloud (Նշի´ր բարձրաձայն) անվանումը, զինված են սենսորների հավաքածուով, որոնք հետևում են ձեռքերի շարժումներին, իսկ հետո Bluetooth-ի միջոցով հաղորդում են տվյալները համակարգչին, որը գտնում է ժեստերի բազայում համապատասխան ժեստը, ապա գտնված խոսքը արտասանվում է ձեռնոցների մեջ տեղադրված բարձրախոսով:

«Բնության մեջ արդեն գույություն ունեն տարբեր սարքավորումներ, որոնք կարող են ճանաչել ժեստերը և թարգմանել դրանք, սակայն նրանք հարմար չեն կիրառման համար: Մեր ձեռնոցները առանձնանում են թեթև քաշով և սեղմ չափերով: Բացի այդ, դրանք լիովին հարմար են ամենօրյա օգտագործման համար, ինչպես լսողական սարքերը կամ կոնտակտային ոսպնյակները», - նշել է Պրայորը:

Ստեղծողների կարծիքով, SignAloud ձեռնոցները առաջին հերթին նախատեսված են խուլուհամր օգտատերերի համար, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ժեստերի լեզուն: Սակայն հեռանկարում նրանք կարող են ավելի լայն կիրառում ստանալ: Օրինակ, դրանցից կարող են օգտվել վերականգնում անցնող հիվանդները: Բացի այդ, դրանցով կարող են հետաքրքրվել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ստեղծողները: -0-