USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ

04.11.2014, 15:28
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, երեքշաբթի ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, երեքշաբթի ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ:

«Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել շենքի վերանորոգումն ու տեղակայել առաջին լաբորատորիան», - ասել է Տարասյանը:

Նրա խոսքով՝ արդեն պաշտոնապես բացվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ մոտ 40 ընկերություններ իրենց նորարարական գործունեությունն են ծավալում ճարտարագիտության տարբեր ոլորտներում:

Նա մասնավորապես նշել է, որ IBM-ը նախատեսում է Գյումրիում ստեղծել իր շարժական լաբորատորիան, այնտեղ էլ կգործի Microsoft կորպորացիան և այլ խոշոր միջազգային ընկերություններ:

Տարասյանը նշել է, որ նմանատիպ տեխնոլոգիական կենտրոն է նախատեսվում գործարկել նաև Կապանում, սակայն նա չի հստակեցրել տեխնոպարկի գործարկման ժամկետները:

«Նախատեսվում է տեխնոպարկեր բացել արդյունաբերական գոտիներում, որտեղ ինժեներական ներուժ է հարկավոր», - ասել է Տարասյանը:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի գործարկման ծրագրին նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ:

ՀՀ կառավարության որոշման համաձայն` կառավարության նախաձեռնությամբ ստեղծվող տեխնոլոգիական կենտրոնը կտեղակայվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երեք շենքերի տարածքում` մոտ 4400 քառակուսի մետր մակերեսի վրա։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսված ներդրումները կկազմեն 3,8 մլն դոլար:

Կառավարության որոշմամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Կենտրոնի կառուցումից հետո այն 20 տարի ժամկետով անհատույց կերպով կտրվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կառավարմանը։ Ծրագիրը կիրականացվի վարկային միջոցների շրջանակում, որոնք կներգրավվեն պետության կողմից էլեկտրոնային հանրության զարգացման համար։-0-