USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սերվերների շուկայում թարմացման շրջան է սկսվել։ Վաճառքների ծավալներն աճել են

28.08.2014, 15:39
2014 թվականի երկրորդ եռամսյակում սերվերների համաշխարհային շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քանակային արտահայմամբ աճել է 1.2 տոկոսով, իսկ դրամային արտահայտմամբ` 2.5 տոկոսով։ Ընդամենը մատակարարվել է 12.6 մլրդ դոլարի 2.2 մլն սերվեր, հայտնում է Cnews.ru–ն` հղում անելով IDC–ին։
Սերվերների շուկայում թարմացման շրջան է սկսվել։ Վաճառքների ծավալներն աճել են
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի երկրորդ եռամսյակում սերվերների համաշխարհային շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քանակային արտահայմամբ աճել է 1.2 տոկոսով, իսկ դրամային արտահայտմամբ` 2.5 տոկոսով։ Ընդամենը մատակարարվել է 12.6 մլրդ դոլարի 2.2 մլն սերվեր, հայտնում է Cnews.ru–ն` հղում անելով IDC–ին։

Համեմատության համար հարկ է նշել, որ այս տարվա առաջին եռամսյակում շուկայի ծավալը դրամային արտահայտմամբ կրճատվել է 2.2 տոկոսով։

Նախնական մակարդակի սերվերների վաճառքից գոյացած հասույթը 2014 թվականի 2–րդ եռամսյակում աճել է 4.9 տոկոսով։ Միջին կարգի համակարգերը ցույց են տվել 11.6 տոկոսանոց աճ, մինչդեռ թոփ–լուծումների հատվածը կրճատվել է 9.8 տոկոսով։

Հասույթի ծավալով առաջին տեղը պահպանել է Hewlett-Packard ընկերությունը համաշխարհային շուկայի 25.4 տոկոս բաժնեմասով։ IBM–ի վաճառքները նվազել են ավելի քան 10 տոկոսով Power ճարտարապետության սերվերների ցածր պահանջարկի հետևանքով։ Dell–ի վաճառքների նվազումը վերլուծաբանները բացատրել են նրանով, որ ներկայում ընկերությունը վերակողմնորոշում է համալիր լուծումների վաճառքի ռազմավարությունը։ -0-