USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքների անկումը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում դանդաղել է

10.07.2014, 11:52
Անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային վաճառքները 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 1,7 տոկոսով և կազմել 74,4 մլն համակարգիչ: Այս տվյալները ներկայացված են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հրապարակած ուսումնասիրության մեջ, հաղորդում է Փրայմը:
Անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքների անկումը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում դանդաղել է
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային վաճառքները 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 1,7 տոկոսով և կազմել 74,4 մլն համակարգիչ: Այս տվյալները ներկայացված են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հրապարակած ուսումնասիրության մեջ, հաղորդում է Փրայմը:

«Սա 2012թ.-ի երկրորդ եռամսյակից հետո գրանցված նվազագույն անկումն է, երբ նեթբուքների վաճառքների նվազումն ու պլանշետների տարածվածության աճը սկսեցին խոչընդոտներ ստեղծել ԱՀ-ի շուկայում», - նշում է IDC-ին: Ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ վաճառքների անկումը երկրորդ եռամսյակում շատ ավելի բարձր կլինի՝ 7,1 տոկոս: Այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս:

IDC-ի փորձագետների կարծիքով՝ երկրորդ եռամսյակում գրանցված բավականին լավ վիճակագրությունը պայմանավորված է մի քանի գործոնով՝ բյուջետային համակարգչային համակարգերի (ինչպիսին Chromebook Google-ն է) հանրաճանաչությամբ, Windows XP օպերացիոն համակարգը սպասարկելու Microsoft-ի հրաժարվելու փաստից, ինչը ստիպում է բազմաթիվ մարդկանց գնել նոր համակարգիչներ, և պլանշետների շուկայի աճի տեմպերի դանդաղմամբ:

Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, ԵՄ պետություններում և Կանադայում, այժմ նկատվում է ԱՀ-ի պահանջարկի աճ, այն դեպքում, երբ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դեռ անկումը շարունակվում է:

ԱՀ-ների համաշխարհային վաճառքի առաջատարը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում նախկինի պես Lenovo ընկերությունն է, որը զբաղեցրել է շուկայի 19,6 տոկոսը (14,5 մլն վաճառված համակարգիչ): Ընկերությունը վաճառքների համոզիչ աճ է գրանցել բոլոր համաշխարհային շուկաներում, բացի ասիականից:

Երկրորդ տեղում է Hewlett-Packard-ը՝ 18,3 տոկոս մասնաբաժնով (13,6 մլն միավոր): Առաջատարների եռյակը եզրափակում է Dell-ը՝ 14 տոկոս մասնաբաժնով (10,4 մլն միավոր): Այնուհետև գալիս է Acer Group-ը՝ 8,2 տոկոս (6,1 մլն միավոր) և Asus-ը՝ 6,2 տոկոս (4,6 մլն միավոր):-0-