UITE. Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունները 15 տարում ինտենսիվ աճ կապահովեն
27.07.2015,
14:23
Հայաստանում ՏՏ ձեռնարկությունների ինտենսիվ աճ կնկատվի առաջիկա 15 տարում, կարծում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՏՏ ձեռնարկությունների ինտենսիվ աճ կնկատվի առաջիկա 15 տարում, կարծում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
«Շուկայի պահանջարկները տեղեկատվական տեխնոլոգիաներում մշտապես աճում են, և համաշխարհային տնտեսությունն այսօր որոշվում է ոչ թե արտադրվող ապրանքների քանակով, այլ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ»,– ասել է նա kavkazoved.info–ին տված հարցազրույցում։
Փորձագետը նշել է, որ ՏՏ ոլորտի կադրերի պակասն աշխարհում` Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր, այսօրվա դրությամբ կազմում է 2 մլն մարդ։ Կադրերի պակասը ոլորտի խոցելի տեղն է։ Պահանջարկի և համալսարանների առաջարկածի միջև տարբերությունը հսկայական է։ Նրա խոսքով` մինչև 2018թ.–ը պակասորդը կկազմի 3 մլն մարդ։
«Այսինքն` այս իրավիճակում Հայաստանի համար հաջողության բանաձևը հետևյալն է, որքան մենք մասնագետներ ստեղծենք, որքան մեզ մոտ աշխատողներ լինեն ոլորտում, այնքան արդյունավետ կլինեն տնտեսական ցուցանիշները։ Դա շատ պարզ բանաձև է, բայց մենք այն ոչ մի կերպ չենք կարող հասցնել երկրի ղեկավարությանը»,– ասել է Վարդանյանը։
Նա նաև նշել է, որ ՏՏ ոլորտում այլ ոլորտների համեմատ տարեկան 25-30 տոկոսը աճը շատ լավ ցուցանիշ է, որն ապահովվում է առանց հատուկ լարվածության։ «Բայց իրականում համապատասխան քայլեր կատարելու դեպքում մենք կարող ենք հասնել տարեկան 40-70 տոկոս աճի»,– ասել է փորձագետը։
Մասնավորապես, նրա գնահատականով` միայն էլեկտրոնային առևտրի նոր կառուցվածքի ներմուծումը 10 կետով կբարձրացնի ամենամյա աճը, ինչպես նաև անհրաժեշտ են փոփոխություններ կրթության մեջ։ «Եթե մենք չլինենք Բոլոնյան գործընթացի գերիները, ապա կզբաղվենք դպրոցներում մաթեմատիկայի և ֆիզիկայի իրական դասավանդմամբ, որպեսզի երեխաներն իսկապես իմանան մաթեմատիկա և ֆիզիկա. դա ևս 10-15 տոկոս է։ Մեզ մոտ համալսարաններ չկան։ Գործող համալսարանները շատ թույլ են»,– ասել է Վարդանյանը։
Ներկա պահին Հայաստանում ՏՏ ոլորտում գործում է 500 ձեռնարկություն։ Հայկական ՏՏ արտադրանքի արտահանման ծավալը 2014թ.–ին կազմել է 150 մլն դոլար։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամեն տարի ապահովում է շուրջ 20-25 տոկոս աճ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս։
Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2018թ.–ը նախատեսվում է ապահովել 1 մլրդ դոլար ՏՏ ոլորտի շրջանառություն։-0-