USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար

08.06.2023, 15:59
Զեղչված ապրանքատեսակների քանակը սահմանափակ է
«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Մինչև հունիսի 11-ը «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել սմարթֆոնների, գաջեթների, խելացի տան սարքավորումների և էլեկտրական տրանսպորտային միջոցների նշված տեսականուց նախընտրելի ապրանքատեսակը զեղչված գներով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Առաջիկա 2 օրվա ընթացքում, օրինակ, Realme8i սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 69900 դրամով նախկին 85900-ի փոխարեն, Kyvol D6 ռոբոտ-փոշեկուլը՝ 109900 դրամով նախկին 134900-ի փոխարեն, Galaxy Watch 3 ժամացույցը՝ ընդամենը 89900 դրամով նախկին 269900 դրամի փոխարեն, իսկ Ninebot KickScooter G30 էլեկտրական ինքնագնացն ընդամենը 329900 դրամով նախկին 439900-ի փոխարեն։

«Ամառվա ընթացքում հաճախ են տարատեսակ առիթները, երբ մտածում ենք՝ ինչ օգտակար և կիրառելի նվեր ձեռք բերել մտերիմներին ուրախացնելու համար։ uDays-ի շրջանակներում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ գաջեթների, սմարթֆոնների, Wi-Fi մոդեմների, էլեկտրատրանսպորտի բազմազան տեսականուց նախընտրելին կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ զեղչված ապրանքատեսակների քանակը սահմանափակ է։–0–