USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Յուքոմ» ընկերությունը վերացրել է տեխնիկական վթարի բոլոր հետևանքները

12.03.2015, 12:19
«Յուքոմ» ընկերությունը վերացրել է տեխնիկական վթարի բոլոր հետևանքները, որոնց պատճառով բաժանորդները զրկվել էին ինտերնետից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Յուքոմ» ընկերությունը վերացրել է տեխնիկական վթարի բոլոր հետևանքները
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերությունը վերացրել է տեխնիկական վթարի բոլոր հետևանքները, որոնց պատճառով բաժանորդները զրկվել էին ինտերնետից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նախօրեին 18.45-ի շրջանում տեղի էր ունեցել տեխնիկական վթար «Յուքոմի» հիմնական սերվերային հանգույցում, որի հետևանքով մի շարք ուղղություններով ծագել էին տեխնիկական խնդիրներ:

«Կրկին հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,– նշում են ընկերության ներկայացուցիչները։

«Յուքոմ» (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ: –0–