USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հունիսի 1-ից «Յուքոմը» կհամալրվի նոր հեռուստաալիքներով:

01.06.2015, 18:07
Հունիսի 1-ից «Յուքոմը» կհամալրվի նոր հեռուստաալիքներով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հունիսի 1-ից «Յուքոմը» կհամալրվի նոր հեռուստաալիքներով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 1-ից «Յուքոմը» կհամալրվի նոր հեռուստաալիքներով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

««Յուքոմ» ընկերությունը հաճելի ամառային անակնկալներ է պատրաստել իր բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հունիսի 1-ից սկսած` «Յուքոմի» հեռուստաալիքները կհամալրվեն մի շարք հետաքրքիր, բազմաբովանդակ և բարձր վարկանիշ վայելող հեռուստաալիքներով», – նշվում է հաղորդագրության մեջ։

U!TV և Triple Play սակագնային փաթեթների բաժանորդները այսուհետ հնարավորություն կունենան դիտել Al Jazeera, Bloomberg, Setanta Sport, Paramount, Viasa և այլ հեռուստաալիքներ բարձր` HD և SD որակով։ Բացի այդ, կազմակերպությունը ամառային ակցիա է պատրաստել։  Հունիսի 1-ից սկսած բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն «Յուքոմի» U!Net կամ Triple Play սակագնային փաթեթներին, կստանան անվճար WiFi ակտիվացում, կրկնապատկված ինտերնետ արագություն և ավելի շատ որակյալ հեռուստաալիքներ։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։–0–