USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ucom-ը հայկական դպրոցներում բացեց թվով տասներորդ համակարգչային դասարանը

11.02.2015, 17:35
Ucom-ը չորեքշաբթի Երևանի 135-րդ դպրոցում բացեց համակարգչային դասասենյակ, որը թվով 10-րդն է «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ucom-ը հայկական դպրոցներում բացեց թվով տասներորդ համակարգչային դասարանը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ucom-ը չորեքշաբթի Երևանի 135-րդ դպրոցում բացեց համակարգչային դասասենյակ, որը թվով 10-րդն է «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

«Ընկերությունը մշտապես աջակցելու է մեր հայրենիքի կրթության և գիտության ոլորտի զարգացմանը: Փորձելու ենք մեր հնարավորությունների սահմանում օժանդակել դպրոցներին, համալսարաններին և գիտական հիմնարկներին»,– նշեց Եսայանը։

Նորոգված դասասենյակն ունի ժամանակակից կահավորում` 10 նոր համակարգիչ, 20 Մբ/վ արագությամբ ինտերնետ։

Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ: –0–