USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ucom–ը ծրագրում է բջջային ինտերնետ ցանցի կառուցում սկսել մեկ ամսից. տնօրեն

29.05.2014, 18:18
Ucom ընկերությունը ծրագրում է բջջային ինտերնետ ցանցի կառուցում սկսել մեկ ամսից, հայտնեց Ucom տնօրեն Հայկ Եսայանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Ucom–ը ծրագրում է բջջային ինտերնետ ցանցի կառուցում սկսել մեկ ամսից. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/.  Ucom ընկերությունը ծրագրում է բջջային ինտերնետ ցանցի կառուցում սկսել մեկ ամսից, հայտնեց Ucom տնօրեն Հայկ Եսայանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է Ucom ընկերությանը բջջային կապի ծառայություններ մատուցել։ Արտոնագիրն ուժի մեջ է մտել 2013 թվականի նոյեմբերից և վավեր է մինչև 2018 թվականի օգոստոսի 6–ը։ Բջջային ծառայությունների առևտրային մեկնարկը ծրագրված է ոչ շուտ, քան 2015 թվականի հունվարի 1–ին։ Արտոնագրի արժեքը կազմել է 225 մլն դրամ։

Եսայանը նշեց, որ ընկերությունը նախորդ տարի ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է ստացել, որոնցով 2015 թվականի հունվարի 1–ից բջջային ինտերնետի ծառայություններ կտրամադրի։

«Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ծառայություններ և փաթեթներ կառաջարկվեն նոր ծառայության շրջանակում, սակայն գերակա կլինի բջջային ինտերնետի տրամադրումը»,– ասաց ընկերության տնօրենը։

Նա ընդգծեց նաև, որ արդեն հայտարարվել են ցանցի կառուցման թենդերները, և առաջիկայում ծրագրվում է վենդոր ընտրել։

«Այս պահին կատարվում է ցանցի տեխնիկական նախագծման գործընթաց, և մեկ ամսից ծրագրվում է սկսել կառուցումը»,– ասաց Եսայանը։

Արտոնագրի պայմանների համաձայն` մեկ տարվա ընթացքում Ucom ընկերությունը պարտավոր է լայնաշերտ անլար ինտերնետ ապահովել Երևանում և մերձակա տարածքներում։ Երկու տարվա ընթացքում ընկերությունը պետք է նմանատիպ ցանցով ապահովի երկրի մարզերի և հիմնական մայրուղիների 80 տոկոսը։ Փաստորեն, 2015 թվականից ընկերությունը կսկսի տրամադրել բջջային Ինտերնետի ծառայությունների լայն շրջանակ։ Ucom–ի ներդրումները Հայաստանի բջջային ինտերնետի ցանցի ստեղծման մեջ կկազմին մի քանի տասնյակ միլիոն դոլար։ ($1 – 412,62 դրամ)։–0--