Ucom ընկերությունը հանդես է գալիս ամանորյա առաջարկով
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հանդես է գալիս ամանորյա առաջարկով։ Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, Նոր տարվան ընդառաջ Ucom–ի բաժանորդները հնարավորություն են ստանում ունենալ միանգամից երեք նվեր` ինտերնետի բարձր արագություն, մեկ ամիս անվճար բաժանորդագրություն և անվճար WiFi: Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 22-ից Ucom ընկերությունը բարձրացնում է իր ինտերնետ ծառայության բոլոր առկա և նոր բաժանորդներին տրվող ինտերնետային արագությունները մինչև 350 Մբ/վ: Արագացումները վերաբերվում են ինտերնետ և «Երեքը մեկում» փաթեթներին և գործելու են մինչև 2015թ. փետրվարի 28-ը: Ինտերնետ ծառայության U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra կամ «Երեքը մեկում» (Select, Classic, Rock, Jazz) սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով բաժանորդագրության դեպքում բաժանորդները կստանան WiFi անվճար ակտիվացում և ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: «U!Net Lite» (6000դր./ամիս) սակագնային փաթեթի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու մինչև 10 Մբ/վ արագությամբ ինտերնետից, իսկ 1 տարով բաժանորդագրության դեպքում` նաև WiFi անվճար ակտիվացում: Բոլոր առաջարկներն ու ինտերնետ արագացումները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց և գործում են մինչև 2015թ. փետրվարի 28-ը։ Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ: –0–