USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Ucom ընկերությունն առաջին անգամ Հայաստանում առցանց հեռարձակում է ընդգրկել IP –հեռուստատեսությունում

21.12.2018, 13:43
Ucom հայկական հեռուստահաղորդակցային ընկերությունը Հայաստանում IP–հեռուստատեսությամբ առցանց WebTV դիտելու հնարավորություն է ընձեռել։

Ucom ընկերությունն առաջին անգամ Հայաստանում առցանց հեռարձակում է ընդգրկել IP –հեռուստատեսությունում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom հայկական հեռուստահաղորդակցային ընկերությունը Հայաստանում IP–հեռուստատեսությամբ առցանց WebTV դիտելու հնարավորություն է ընձեռել։

Ucom հեռուստատեսային ցանցի uTV և uTV Box բաժանորդները հնարավորություն ունեն առանձին ալիքով հետևելու «Ազատություն» ռադիոկայանի առցանց հեռուստաեթերին։ «Ազատության» լրագրողների կողմից ներկայացվող տեղական և միջազգային լուրերը, օրվա կարևորագույն իրադարձությունների մասին ռեպորտաժները, մեկնաբանությունները, հարցազրույցներն այսուհետ հասանելի են Ucom ցանցում՝ 222-րդ հեռուստաալիքով։

«Հաշվի առնելով Ucom-ի տեխնիկական հնարավորությունները և մեր բաժանորդների մեծագույն հետաքրքրվածությունը հենց «Ազատության» բովանդակության նկատմամբ, այսպիսի նորարարական լուծում մտածեցինք՝ Հայաստանում առաջին անգամ ընդգրկելով առցանց հեռուստաեթերը IPTV-ում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ազատության» առցանց եթերը հասանելի է նաև uMediaroom շարժական հեռուստատեսության բաժանորդներին։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–