USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ը տեղեկացրել է ելքային զանգերի հետ կապված խափանումների մասին

13.03.2019, 15:50
Ucom–ը տեղեկացրել է խափանումների մասին դեպի այլ ցանցեր ելքային զանգեր իրականացնելիս։
Ucom-ը տեղեկացրել է ելքային զանգերի հետ կապված խափանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերությունը տեղեկացրել է խափանումների մասին դեպի այլ ցանցեր ելքային զանգեր իրականացնելիս։

«Սիրելի՛ բաժանորդներ, մեր գործընկեր օպերատորներից մեկի ցանցում առկա է կարգավորման խնդիր, որի հետևանքով Ucom շարժական կապի բաժանորդները բարդություններ են ունենում դեպի այլ ցանցեր ելքային զանգեր իրականացնելիս», – նշվում է ընկերության Facebook–յան էջում։

«Վստահ ենք, որ մեր գործընկերների տեխնիկական անձնակազմն արագ կշտկի իրավիճակը», – նշել են Ucom–ից։–0–