Ucom-ը նոր առաջարկով է հանդես եկել. այսուհետ ինտերնետով հնարավոր է կիսվել մտերիմների հետ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական հեռահաղորդակցության Ucom ըկերությունը uGo սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրի շարժական ինտերնետով կիսվելու հնարավորություն: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
«Ինչպես միշտ` գարնանային տոների կապակցությամբ Ucom նոր պրոդուկտ է առաջարկում իր հաճախորդներին, որի շրջանակում նրանք կկարողանան ձեռք բերել սմարթֆոններ և պլանշետներ, ինչպես նաև ստանալ ինտերնետի մեծ ծավալ», - նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա, «Նվիրիր նրան սմարթֆոն սիրո լցոնով» ակցիայի շրջանակում` Xiaomi Redmi Note 6 Pro կամ Samsung Galaxy J6 + հատուկ գնով` կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում, Ucom կանխավճարային ծառայության նոր և հին բաժանորդները, ինչպես նաև «Ունիվերսալ» կամ «Ունիվերսալ Պլյուս» սակագնային փաթեթների հաճախորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամիս ժամկետով:
Նրա խոսքով, երկրորդ ակցիան վերաբերում է շարժական ինտերնետ մոդեմներին և uGo 7500 սակագնային պլանին, որն ընկերությունը թողարկում է այսօրվանից:
«Ucom-ի uGo 7500 նոր սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կստանան երկրորդ քարտը, որպեսզի առանց որևէ հավելյալ վճարման մտերիմներից մեկի հետ կիսվել բարձր արագությամբ ինտերնետով` 70 ԳԲ», - ասաց Սաֆարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ 12 կամ 24 ամսով uGo 7500-ին միանալու դեպքում բաժանորդները կկարողանան ձեռք բերել նորագույն բջջային մոդեմ ընդամենը 1 դրամով:
Իսկ այն բաժանորդները, ովքեր միացել են բոլորովին նոր uGo 7500 սակագնին 24 ամիս ժամկետով, մոդեմի ձեռքբերման դեպքում հնարավորություն կստանան ձեռք բերել Alcatel կամ Huawei պլանշետներ` ամսական 2990 դրամով:
Գարնանային տոների շրջանակում Ucom ընկերությունը հանդես է եկել հատուկ առաջարկով նաև այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր սմարթֆոն և գնահատում են Ucom բջջային կապի առավելությունները: Բոլոր մանրամասները ներկայացված են www.ucom.am ընկերության կայքում:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–