USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Ucom-ը ներկայացնում է նոր U! կանխավճարային սակագնային պլաններ

12.05.2016, 16:11
Ucom ընկերությունը ներկայացնում է նոր կանխավճարային սակագնային պլաններ՝ հարմար բոլոր նախասիրություններին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ucom-ը ներկայացնում է նոր U! կանխավճարային սակագնային պլաններ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը ներկայացնում է նոր կանխավճարային սակագնային պլաններ՝ հարմար բոլոր նախասիրություններին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

U!1000, U!1500, U!2000 կամ U!3000 կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները կարող են ամեն ամիս ստանալ շատ րոպեներ Ucom շարժական կամ տեղական բոլոր ցանցեր զանգելու, շատ ՄԲ-եր շարժական ինտերնետից օգտվելու և շատ SMS-ներ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

«Այս առաջարկը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ անգամ անհանգստանալ, թե որ ուղղությամբ են զանգահարում կամ որքան շարժական ինտերնետ են օգտագործում: Պետք է ուղղակի հիշել ամսական փաթեթի գումարը և ազատ շփվել: Այս սակագնային պլանները հարմար են ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս խոսելու համար», - նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Միանալով U!1500 սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչպես նաև 150 SMS:

U!2000 սակագնային պլանին միանալիս` բաժանորդները կստանան 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 1,5 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և 200 SMS :

U!3000 սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 3 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և 300 SMS:

Իսկ Ucom շարժական համարներին զանգելու դեպքում ավելի հարմար է U!1000 սակագնային պլանը, որի հետ ամեն ամիս կտրամադրվի 1000 րոպե Ucom շարժական ցանցում, 100 SMS, ինչպես նաև 100 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ավելին, ներառված րոպեները սպառելուց հետո մինչև ներառումների վավերականության ժամկետի ավարտը Ucom շարժական համարներին  կարելի է զանգել 0 դրամ/րոպե սակագնով:

U! 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր ավելի շատ են օգտվում շարժական ինտերնետից: Իսկ U!1000 սակագնային պլանը հարմար է Ucom շարժական ցանցեր զանգելու համար:

U! սակագնային պլանները հարմար են և պարզ: Ցանկացած պահի հնարավոր է մի սակագնային պլանը փոխարինել մյուսով` պարզապես հավաքելով նախընտրած սակագնային պլանին անցնելու կոդը:

Սակագնային պլանի ներառումները վավեր կլինեն 30 օր: Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–