USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ը մի շարք պատմական հուշարձանները դիտելու վիրտուալ տուր է կազմակերպել

16.05.2017, 21:00
Հայաստանի ազգային պատկերասրահում երեքշաբթի օրը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո հայկական պետության պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
Ucom-ը մի շարք պատմական հուշարձանները դիտելու վիրտուալ տուր է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային պատկերասրահում երեքշաբթի օրը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո հայկական պետության պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  

Ծրագիրը, որի աշխատանքը սկսվել է մեկ տարի առաջ, իրականացվել է Հայաստանի հեռահաղորդակցության «Ucom» ընկերության և «360 Stories» կազմակերպության հետ համատեղ:

«Մենք փորձել ենք Հայաստանի և ողջ աշխարհին բնակիչներին ներկայացնել Արեւմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում գոյություն ունեցած պատմական հուշարձանները: Նորագույն տեխնոլոգիաներով 360 ° ձևաչափով լուսանկարները հնարավորություն են տալիս բոլոր կողմերից ուսումնասիրել հինավուրց հայկական հուշարձանները, որոնք այսօր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս», - ասել է «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նույնպես այցելել էր ցուցահանդես, կարևորել է Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում գտնվող հնագույն հուշարձանների եռաչափ պատկերները տեսնելու հնարավորությունը:   

 «Հայաստանի պատմական հուշարձանները, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում, ոչնչացվում են, իսկ նման տեխնիկական հնարավորությունները մեզ հնարավորություն են տալիս պահպանել մեր ժառանգությունը», - ասել է նա:

Հակոբյանը նաև հույս է հայտնել, որ այս ծրագրի միջոցով ապագայում հնարավոր կլինի բոլոր հին հայկական հուշարձանները հավաքել մեկ հարթակում և ներկայացնել դրանք ամբողջ աշխարհին:

Ծրագրի շրջանակում նաև մեկնարկել է «360 Great Armenia, a storytelling guide» բջջային հավելվածը:

«360 Stories» ընկերության հիմնադիր Վահագն Մոսինյանի կարծիքով, նախագծի կարևորությունն այն է,  որ հնարավորություն է ստեղծվել պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ գոնե վիրտուալ տիրույթում, որպեսզի հնարավորություն լինի անհաժեշտության դեպքում ներկայացնել և ապացուցել է դրանց գոյությունը:

«Որոշ հայկական հուշարձաններ վերականգնման ընթացքում  փոխակերպվել են վրացականի, մյուսները պարզապես ոչնչացվել են: Մենք նկարահանել ենք Արևմտյան Հայաստանի ավելի քան 50 պատմական հուշարձաններ, հույս ունեմ, որ դրանցից առնվազն 45-ը դեռևս գոյություն ունեն», - ասել է Մոսինյանը:

Ըստ նրա՝ տեսարժան վայերը նկարահանվել են տարբեր անկյուններից, նկարահանումներին ներգրավված են եղել նաև անօդաչու թռչող սարքեր, ինչի շնորհիվ ծրագրից օգտվողների մոտ ներկայության տպավորություն է ստեղծվում:

Հայաստանի ազգային պատկերասրահի մեծամասշտաբ պատկերների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի կեսերը: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել  www.360greatarmenia.com կայքը և վիրտուալ զբոսանք ունենալ տեսարժան վայրերում ու ծանոթանալ Հայաստանի պատմական հուշարձաններին: -0-