USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

20.08.2018, 16:38
Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ:
Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ: Մասնավորապես՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդները կստանան 3 ԳԲ նախկին 2 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ 5500-ի բաժանորդները՝ 10 ԳԲ նախկին 5 ԳԲ-ի, Ունիվերսալ 8000-ի բաժանորդները՝ 20 ԳԲ նախկին 10 ԳԲ-ի, իսկ Ունիվերսալ 12500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 15 ԳԲ-ի փոխարեն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ucom-ի բաժանորդների շրջանում շարժական ինտերնետի սպառման ծավալն ավելացել է։ Բնական է, որ մեր կողմից առաջարկվող սակագնային պլանները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեին հօգուտ բաժանորդների։ Ավելին, մենք ոչ միայն ավելացրել ենք տրամադրվող գիգաբայթերի ծավալը, այլև ընձեռել ենք Ucom շարժական ցանցի ներսում անսահմանափակ զանգելու հնարավորությունն Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեներն սպառելուց հետո», - մանրամասնեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Հիշեցնենք, որ Ucom ընկերության շարժական ինտերնետն ամենաարագն է Հայաստանում, իսկ 4G+ ցանցն իր հնարավորություններով, ըստ Ericsson ընկերության հետազոտության՝ աշխարհի լավագույնների թվում է», – նշված է տարածած հաղորդագրությունում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–