USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

18.09.2018, 16:20
Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։
Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն այն օրերին, երբ ցանկանում են, օրական ընդամենը 250 դրամով կստանան 1 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն:

«Իսկ եթե բաժանորդներին անհրաժեշտ լինի ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ առավել երկար ժամկետով, նրանք կարող են ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներ՝ մոդեմի ինտերֆեյսից ուղարկելով SMS 111 համարին համապատասխանաբար 1GB, կամ 4GB կամ 8GB բովանդակությամբ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Գերարագ ինտերնետի 1ԳԲ փաթեթը կակտիվանա 7 օրով 1000 դրամի դիմաց, 4ԳԲ փաթեթը կակտիվանա 15 օրով 2000 դրամի դիմաց, իսկ 8ԳԲ փաթեթը հնարավոր կլինի սպառել 30 օրվա ընթացքում՝ վճարելով 3000 դրամ», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշվում է նաև, որ մինչև գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ավարտը համապատասխան ներառումներն սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 64 կբ/վ արագությամբ մինչև տվյալ օրվա 23:59:59:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–