Ucom– ը կրկնապատկել է շարժական ինտերնետի ծավալն իր բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Ucom–ը կրկնապատկել է շարժական ինտերնետի ծավալն իր բաժանորդների համար։
Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, քանի որ Ucom–ի ֆիքսված ինտերնետային ցանցը հասանելի է երկրի ոչ բոլոր մարզերում, ընկերությունը որոշում է ընդունել կրկնապատկել ինտերնետի ծավալը U!Go սակագնային պլանի բաժանորդների համար։
Նա նշեց, որ այն բաժանորդները, ովքեր օգտվում են շարժական ինտերնետ ծառյություններից կամ նոր են ցանկանում միանալ, մարտի 7–ին ապրիլի 7–ն ընկած ժամանակահատվածում կարող են միանալ և օգտվել կրկնակի ծավալով ինտերնետից։
«Մարտի 7-ից ապրիլի 7-ը բոլոր նրանք, ովքեր 18 ամսով կմիանան Ucom-ի շարժական ինտերնետի մարզային՝ U!Go 3500 և ստանդարտ U!Go 5500 սակագնային պլաններին, մշտապես կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետի գիգաբայթեր։ Այդպիսով՝ մարզային U!Go 3500 սակագնային պլանում ներառված 15 ԳԲ փոխարեն բաժանորդները կստանան 30 ԳԲ, իսկ U!Go 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80 ԳԲ ինտերնետի ծավալ, նախկին 40 ԳԲ փոխարեն», – նշեց Եսայանը։
Նրա խոսքով, առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել նաև 4G+ ցանցի հետ համատեղելի U!Fi մոդեմը։ Wi-Fi-ի միջոցով մինչև 10 սարքի սպասարկման հնարավորություն ունեցող այս շարժական մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 4000 դրամից:
Նա նաև նշեց, որ առաջարկից կարող են օգտվել ոչ միայն նոր բաժանորդները, այլև գործող, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություններ, նրանք կարող են պարզապես վերակնքել պայմանագիրը։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել SpeedTest-ի գնահատմամբ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի հնարավորություններից, պետք է շտապեն միանալ այս առաջարկին, որովհետև գիգաբայթերի կրկնակի՝ մինչև 80ԳԲ ծավալը տրամադրվում է ընդմիշտ։ Դա գրեթե 5–7 անգամ ավել է միջին ծավալից, քանի որ բաժանորդն ամսվա ընթացքում միջինն օգտագործում է 12–16 ԳԲ, այդ պատճառով դա լավ առաջարկ է ողջ ընտանիքի համար», – ասաց Եսայանն ու ավելացրեց, որ այսօր ընկերության շարժական ինտերնետը հասանելի է Հայաստանի գրեթե ողջ բնակչության համար։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–