USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ucom–ը` հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն

28.09.2017, 13:16
«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում Ucom–ը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն։
Ucom–ը` հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017 թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդի նախաձեռնությամբ:

«Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև U!Pay վիրտուալ դրամապանակով, 1 SIM-քարտում հայկական և ռուսական համար ունենալու հնարավորությամբ, U!Cloud ամպային լուծումների և շատ ուրիշ նախաձեռնություններով:

«Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–