Ucom-ը հայտարարել է «Նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ այս Ամանորին» առաջարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ` Ucom ընկերությունը հանդես է եկել «Նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ» առաջարկով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Բոլոր այն բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն Samsung Galaxy J120 սմարթֆոնը և կմիանան Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանին, կստանան ոչ միայն 4.5 անկյունագծով Super AMOLED էկրանով, 5 ՄՊ տեսախցիկով և 1.3 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով աշխատող սարք, այլև` 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:
«Պարզապես բաժանորդագրվելով Ունիվերսալ 2900 սակագնային պլանին` 24 ամսով հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy J120 4G սմաթֆոնը՝ հեռախոսի համար ամեն ամիս վճարելով 2900 դրամ 24 ամսվա ընթացքում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-