USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ը հանդես է եկել նորարարական առաջարկով, որը թույլ կտա մոռանալ ռոմինգի մասին Հայաստանում և Ռուսաստանում

05.09.2017, 16:07
Ucom ընկերությունը ռուսական MTT ընկերության (Aiva Mobile) հետ համատեղ հայտարարում է «Ունիվերսալ Պլյուս» նոր ծառայության մեկնարկի մասին:
Ucom-ը հանդես է եկել նորարարական առաջարկով, որը թույլ կտա մոռանալ ռոմինգի մասին Հայաստանում և Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը ռուսական MTT ընկերության (Aiva Mobile) հետ համատեղ հայտարարում է «Ունիվերսալ Պլյուս» նոր ծառայության մեկնարկի մասին:

Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղել երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:

«Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ստեղծել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային սակագնային պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր ցանցեր մատչելի սակագներով», - մանրամասնել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Այս սակագնային պլանը ստեղծվել է Ucom շարժական կապի հաճախորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա` հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին իրականացվում է դեպի Ռուսաստան: Գլխավոր տնօրենի խոսքով` նմանօրինակ գործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

«Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1 SIM-քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական, այլև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ավելին, ռոմինգում գտնվելիս բաժանորդը կարող է զանգեր ընդունել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական համարին:  

«Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն սերտ տնտեսական և մշակութային հարաբերություններ են հաստատել: Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոմինգի բացակայությունը մեծ պահանջարկ կունենան Ucom-ի բաժանորդների շրջանում», - նշել է «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովը:

Ռուսաստան ժամանելուն պես բաժանորդն ստանում է SMS-ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva-Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը` կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամար: –0–