USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom-ը չորրորդ անգամ կազմակերպեց «Մեդիա բովանդակություն» համաժողովը

30.05.2018, 12:46
Օրերս Ջերմուկում Ucom-ի նախաձեռնությամբ կայացավ «Մեդիա բովանդակություն 2018» IV-րդ եռօրյա համաժողովը։
Ucom-ը չորրորդ անգամ կազմակերպեց «Մեդիա բովանդակություն» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Օրերս Ջերմուկում Ucom-ի նախաձեռնությամբ կայացավ «Մեդիա բովանդակություն 2018» IV-րդ եռօրյա համաժողովը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մեդիա բովանդակության ոլորտի տեխնիկական և իրավական, նաև վերահեռարձակմանը վերաբերող հարցեր։ Ucom-ի միջազգային գործընկերները մանրամասն ծանոթացան ընկերության արդի ֆիքսված և շարժական ցանցերի տեխնիկական հնարավորություններին, աշխարհում և Հայաստանում դրանց զարգացման հեռանկարներին, դրանց միջոցով բովանդակության տարածման նոր ձևաչափերին, Հայաստանի մեդիաշուկայի ներկայիս իրավիճակին ու զարգացման միտումներին, Ucom ընկերության նորարարությունների մասով ռազմավարությանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Մի քանի արդիական խնդիրներ ենք քննարկել, նաև ուզում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ մեր ցանցը միակն է Հայաստանում, որ պատրաստ է իրենց բովանդակությունը հասցնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեռուստադիտողներին։ Մենք կառուցել ենք ամենաարդիական ցանցը Հայաստանում, իսկ հիմա մեր խնդիրն է արդիականացնել վերջնական օգտատերերին տրամադրվող OTT-լուծումները, այսինքն՝ MediaRoom-ը, U!Pay-ը և այլն», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ժամանակակից ցանցի առկայությունը մեզ՝ Ucom-ի գործընկերներին հնարավորություն է ընձեռում մեր հեռուստաալիքը և մեր հեռուստաբովանդակությունը ցուցադրելու տարբեր ձևաչափերով՝ ինչպես բազային փաթեթներով, այնպես էլ տեսավարձույթում, հեռախոսներում, սմարթֆոններում, պլանշետներում առկա շարժական հեռուստատեսության օգնությամբ, իսկ մոտ ապագայում՝ HD որակով։ Եթե Ucom-ը չստեղծեր բովանդակությունը տեղ հասցնելու տարբեր միջոցներ, մենք չէինք կարողանա հասնել մեր պոտենցիալ լսարանին, այդ թվում՝ երիտասարդներին», - ասաց «ТВ Центр» ալիքի արտաքին տարածաշրջանային հեռարձակման ղեկավար Սերգեյ Պիրիևը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–