USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ucom-ի և World Vision-ի համատեղ ծրագրի շնորհիվ սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

28.05.2016, 10:24
Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող բազմազավակ ընտանիքն ապահովվել է կայուն եկամուտով Ucom հիմնադրամի և  World Vision կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագրի շնորհիվ։
Ucom-ի և World Vision-ի համատեղ ծրագրի շնորհիվ սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /ԱՌԿԱ/. Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող բազմազավակ ընտանիքն ապահովվել է կայուն եկամուտով Ucom հիմնադրամի և World Vision կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագրի շնորհիվ, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։

Տավուշի մարզի 38-ամյա բնակիչ Մարտունի խնամքին են մնացել 4 անչափահաս երեխաները՝ 9- ամյա Ելենան, 8-ամյա Արշալույսը, 7-ամյա Անգելինան և 6-ամյա էմմին: Մոր հեռանալուց հետո երեխաները մնացել են հոր և Ելենա տատիկի խնամքին: Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը ընտանեկան նպաստն է և տատիկի թոշակը, որը չի բավականացնում երեխանների սննդի և հագուստի համար:

Մարտունը զբաղվում է հողագործությամբ և մանր անասնապահությամբ: Երեխաները հաճախում են դպրոց, ունեն շատ նախասիրություններ, սիրում են երգել և պարել, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել խմբակներ:

«Պահենք երեխաներին ընտանիքում»  շրագրի նպատակն է՝,ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն,միավորել ընտանիքը և երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:

«Մենք իբրև բարեգործական կազմակերպություն և կորպորատիվ գործընկերներ պետք է աջակցություն ցուցաբերենք այս ընտանիքներին, քանի որ նրանք ոչ միայն ապրում են այս տարածաշրջանում այլև այս ընտանիքներում մեծանում են մեր ապագա զինվորները և հայրենիքի սահմանը պահողները», - նշել է World Vision կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը և ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ», - ընդգծել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Տատիկի հոգսը թեթևացնելու, ընթանիքի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ծրագրի շրջանակում Մարտունի ընտանիքին տրամադրվել է լվացքի մեքենա, սառնարան և գրասեղան, ինչպես նաև սնունդ և հագուստ, իսկ ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով նրանց տրամադրվել է երկու գլուխ խոզի խոճկոր ու կեր:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները մաքուր գնան դասի, ոչ մի բանի կարիք չունենան, բայց ուժս չի հերիքում: Հիմա ավելի հեշտ կլինի, արդեն գործս կթեթևանա: Երեխաներն էլ են ինձ օգնում, շատ խելոք ու լսող երեխեք են», - նշել է Ելենա տատիկը:

Ucom հիմնադրամի և World Vision Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին:

Ամսվա վերջում Ucom հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։–0–