USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ն առաջարկում է Wi-Fi as a Service ծառայությունը բիզնես հաճախորդներին

22.07.2021, 22:35
Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես նաև անվտանգ, արագ և որակյալ կապ
Ucom-ն առաջարկում է Wi-Fi as a Service ծառայությունը բիզնես հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS (Wi-Fi as a Service) ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես նաև անվտանգ, արագ և որակյալ կապ, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

WiFiaaS ծառայությունը ներառում է տեղազննում և Wi-Fi ցանցի նախագծում, մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում, ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ, սարքերի արդիականացում, ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում, երաշխիքային սպասարկում պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, իսկ յուրաքանչյուր սարքի ամսական սպասարկումն ընդամենը 2000 դրամ է: 

«Այսօր յուրաքանչյուր գործարարի առօրյան էապես կախված է նաև արագ և որակյալ ինտերնետ հասանելիությունից: Հայաստանում այսօր Ucom-ն առաջինն է առաջարկում Wi-Fi ծածկույթն ապահովող այս բացառիկ ծառայությունը, որից կարող է օգտվել ցանկացած գործարար ու ձեռներեց՝ անկախ այն փաստից, թե որ օպերատորի հաճախորդ է»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

Ընդգծենք, որ այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն՝ անկախ օպերատորից: Ավելին, սպասարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով:-0-