USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների՝ WCIT2019-ի և հոբելյանական 15-րդ DigiTec2019-ի հովանավորն է

06.10.2019, 12:01
Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է:
Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների՝ WCIT2019-ի և հոբելյանական 15-րդ DigiTec2019-ի հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է, հաղորդում է Ucom ընկերության մամուլ ծառայությունը։ 

Այս տարի հոկտեմբերի 6-9 երկու իրադարձությունները զուգահեռաբար կանցկացվեն՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։ 

Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ DigiTec2019-ը 15-րդ անգամ հնարավորություն կընձեռի ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու իրենց նորարարական լուծումներով ու գաղափարներով։ 

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեխնոլոգիական թեժ աշուն է և որ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոնում կարող է լինել ոչ միայն երկու ամենակարևոր իրադարձությունների անցկացման ժամանակ, այլև դրանից հետո։ Ucom ընկերությունը շատ լուրջ ներդրում է ունեցել երկու միջոցառումների կայացման և անցկացման գործում։ Մենք միշտ ձգտել ենք իրականացնել անհնարինը, և այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ «երկու երնեկ մի տեղ» լինում է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

DigiTec2019-ին Ucom-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության լավագույն թվային պրոդուկտներին, որոնցից շատերն արդեն լայն տարածում են ստացել օգտատերերի շրջանում և մշտապես թարմացվում են հետադարձ կապի միջոցով ձեռքբերված նկատառումներից ելնելով։ Ucom-ի տաղավարում այցելուները մանրամասն կծանոթանան uDoctor հեռաբժշկության հավելվածի, uKid խելացի ժամացույցի, uFleet ավտոպարկի կառավարման լուծման, uMediaroom հեռուստատեսության հնարավորություններին։ uPay վիրտուալ դրամապանակի օգտատերերը գոհ կմնան հավելվածի բազմաթիվ առավելություններից, որոնք նույնպես մշտապես թարմացվում են։ Ներկայացված կլինեն նաև Ucom հավելվածի ընդլայնված հնարավորությունները, Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայացվի 4K բարձրագույն որակի տեսաշար ցուցադրող հեռուստատեսային պորտալը։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-