Ucom–ն ընդլայնում է Unity 7000 և 900 սակագնային պլանների հնարավորությունները ՀՀ մարզերում. Յիրիկյան
04.05.2023,
15:37
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է սակագնային փաթեթների նոր փոփոխությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Ucom-ն ընդլայնում է Unity 7000 և 9000 սակագնային պլանների հնարավորությունները Հայաստանի մարզերում։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է սակագնային փաթեթների նոր փոփոխությունների մասին։
«Մարզային Unity 7000 և Unity 9000 սակագնային պլանների փաթեթներում շարժական ինտերնետը 15 ԳԲ-ից հասցնում ենք 20 ԳԲ-ի։ Խոսքը ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների մասին է»,- ասաց նա։
Միաժամանակ, ինչպես ասաց Յիրիկյանը, Unity 9000 սակագնային փաթեթի համար կրկնապատկվելու են րոպեները՝ 500 րոպեի փոխարեն 1000 րոպե կտրամադրվի բոլոր տեղական ցանցերի, դեպի Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգերի համար։ Նա նշեց, որ նոր հնարավորություններն արդեն հասանելի են հաճախորդներին։
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մարզերում մեր գործող և նոր բաժանորդներն իրենց լավ զգան այս սակագնային պլաններից օգտվելիս։ Ուզում էին շեշտադրել, թե որքան կարևոր են մարզերը մեզ համար»,- ընդգծեց նա։
Ucom-ի և՛ գործող, և՛ նոր բաժանորդները, միավորելով ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում, կկարողանան վճարել մինչև 45% ավելի քիչ, քան այդ ծառայություններն առանձին միացնելու դեպքում։
Մայիսի 3-ից Ucom-ն ավելացրել է նաև ֆիքսված ինտերնետի արագությունը և Unity սակագնային պլանների շրջանակում նախատեսված շարժական ինտերնետի փաթեթների ծավալը։ Մասնավորապես, Unity 8000 սակագնին միացած բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել տնային ինտերնետից մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ՝ նախկին 100 Մբիթ/վրկ արագության փոխարեն, իսկ շարժական ինտերնետի ամսական ծավալը նախկին 15 ԳԲ-ի փոխարեն կկազմի 20 ԳԲ։
Ընկերությունից նշել են, որ 12 ամսով միանալու դեպքում Unity սակագնային պլաններով տրամադրվող տնային ինտերնետի արագությունը բոլոր բաժանորդների համար կաճի մինչև 50 Մբիթ/վրկ արագություն, իսկ Unity 20000 սակագնային փաթեթին բաժանորդագրվելիս բաժանորդները կօգտվեն տնային ինտերնետից մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ` նախկին 400 Մբիթ/վրկ-ի փոխարեն:-0-