USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ucom-ի բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

20.08.2019, 14:47
Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդներն օգոստոսի 20-ից uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար:
Ucom-ի բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդներն օգոստոսի 20-ից uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել՝ բաժանորդագրվելով առաջարկվող 3 սակագնային պլաններից մեկին՝ Basic, Standard կամ Premium և անվճար վայելելով այն առաջին 1 ամսվա ընթացքում: Ընդ որում առաջին ամիսն անվճար է։

Սակագնային պլանների արժեքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Բաժանորդագրություններ» բաժին:

«Մինչ այսօր տվյալ պայմաններով uMediaroom հավելվածից կարող էին օգտվել միայն Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդները։ Իսկ այսօրվանից Ucom շարժական կապի ձայնային ծառայության ցանկացած բաժանորդ կարող է ներբեռնել uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը և դիտել 80-ից ավելի բարձրորակ հեռուստաալիքներ՝ չվճարելով սպառված մեգաբայթերի համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունից հայտնում են, որ ներբեռնելով uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը Google Play-ից կամ App Store-ից, Ucom շարժական կապի բաժանորդները հնարավորություն են ստանում դիտել ավելի քան 80 տեղական և միջազգային հեռուստաալիքներ, ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ, տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար և Catch Up գործառույթի շնորհիվ վայելել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0