USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական

24.08.2022, 15:37
«Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության հատուկ առաջարկը՝ uGo Super 6500 սակագնային պլանը դարձել է մշտական
Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության հատուկ առաջարկը՝ uGo Super 6500 սակագնային պլանը դարձել է մշտական, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ uGo Super 6500-ին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կարող են ձեռք բերել uFi շարժական Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:

«Եթե Ձեր աշխատանքը կազմակերպում եք ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում  կամ ուղղակի բնության գրկում, ապա uGo Super 6500 սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ինտերնետի  շնորհիվ Դուք միշտ կապի մեջ կլինեք  Ձեր մտերիմների հետ և, ինչու՞ ոչ, կկիսվեք ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ uFi շարժական Wi-Fi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–