USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ucom-ի U! կանխավճարային բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել ՌԴ ՄեգաՖոն ցանց

24.07.2017, 15:33
Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կկարողանան  անսահմանափակ զանգել Ռւսաստանի ՄեգաՖոն ցանց:
Ucom-ի U! կանխավճարային բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել ՌԴ ՄեգաՖոն ցանց
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կկարողանան  անսահմանափակ զանգել Ռւսաստանի ՄեգաՖոն ցանց: 

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, մասնավորապես U!1000սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաևՌուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին զանգելու համար:

Ընկերությունից հայտնում են, որ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո:

«Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով և ինչ-որ չափով նաև գերազանցել բաժանորդների սպասումները», - նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ըստ հաղորդման, ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե բացառիկ սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացելհաշվին բավարար գումար չլինելու պատճառով: 

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-