USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ը գործարկում է նոր գերարագ ինտերնետի փաթեթներ շարժական կապի բաժանորդների համար

02.08.2016, 18:29
Ucom ընկերությունն առաջարկում է իր շարժական կապի կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին օգտվել նոր, գերարագ ինտերնետի փաթեթներից:
Ucom-ը գործարկում է նոր գերարագ ինտերնետի փաթեթներ շարժական կապի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն առաջարկում է իր շարժական կապի կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին օգտվել նոր, գերարագ ինտերնետի փաթեթներից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«300 ՄԲ, 500 ՄԲ, 1 ԳԲ և 2 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներն ստեղծված են բոլոր նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց առօրյա շփումն առանց սմարթֆոնի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխարհի անցուդարձին և նորություններին առցանց կերպով ծանոթանալու համար ընդամենը 100 դրամով հնարավոր է ձեռք բերել մեկ օր վավերականությամբ Ինտերնետ 300 ՄԲ փաթեթը: Ինտերնետի առավել մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում՝ 30 օր վավերականության ժամկետով հնարավոր է ձեռք բերել Ինտերնետ 500 ՄԲ, Ինտերնետ 1 ԳԲ և Ինտերնետ 2 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթները, որոնց արժեքը համապատասխանաբար` 750, 1000 և 1500 դրամ է:

Միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ:

«Մեր շարժական կապի բաժանորդները, մասնավորապես՝ սմարթֆոն օգտագործող անձինք, այժմ հնարավորություն են ստանում առավել մատչելի պայմաններով ստանալ իրենց անհրաժեշտ գերարագ ինտերնետի ծավալը և առցանց գործողություններ իրականացնել տանը, դրսում, աշխատավայրում, զբոսանքի ժամանակ, սրճարանում, ամենուր», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։-0-