USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Ucom-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Mobile TV հավելվածը

11.11.2016, 17:52
Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում օրերս կայացավ Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում:
Ucom-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Mobile TV հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում օրերս կայացավ Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում, հաղորդում է  Ucom –ի մամուլի ծառայությունը։

Մրցանակաբաշխության ընթացքում Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկայացրեց Mobile TV հավելվածը, որն ընկերության՝ միջազգային շուկայում ներկայացված անդրանիկ արտադրանքն է:

ԱՄՆ-ում Mobile TV հատուկ հավելվածը ներկայացվել է փորձնական գործարկման՝ մեկ ամիս ժամկետով, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի հունվարից: Այն օտարերկրյա օգտատերերին թույլ է տալիս հայկական հեռուստատեսության բոլոր հասանելի ալիքները դիտել շարժական սարքերի վրա, և այդ սարքերն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլև որպես հեռակառավարման վահանակ:

«Mobile TV հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այս հավելվածի միջոցով օգտատերերին մատուցվելու է լավագույն հեռուստատեսային բովանդակությունն աշխարհի ցանկացած կետում ու ցանկացած պահի», - ասել է Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Հունվարից հավելվածը հասանելի կդարձնի բարձրակարգ հեռուստաբովանդակությունը, հազարավոր ֆիլմերը և հետաքրքիր հեռուստածրագրերը նաև հայաստանյան օգտատերերին:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-