USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

15.09.2021, 15:07
Ucom ընկերությունն երկարաձգել է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորության ժամկետները
Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն երկարաձգել է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորության ժամկետները, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Ս․թ․ հունիսին մեկնարկած Ucom ձայնային ծառայության Level Up 4700 կանխավճարային և Level Up 5500 հետվճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: 

«Level Up սակագնային պլանների շարքում մենք ի սկզբանե հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլանների բաժանորդներին օգտվելու իրական անսահմանափակ ինտերնետից, այլև հատուկ առաջարկի շրջանակում ստեղծել ենք այդ հնարավորությունը նաև Level Up 4700 և Level Up 5500 սակագնային պլանների բաժանորդների համար։ Ուրախությամբ հայտնում եմ, որ անսահմանափակը շարունակվում է, և վերջիններս կարող են մոտակա 4 ամիսների ընթացքում չմտածել ինտերնետի ծավալի սպառման մասին, հատկապես ուսումնական տարվա սկզբին, երբ հարկ է լինում օգտվել բազմաթիվ ուսումնական նյութերից և հավելվածներից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

Հավելենք, որ նույնիսկ ամենամատչելի՝ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու այսօր մեծ պահանջարկ ունեցող կրթական այնպիսի հավելվածներից և հարթակներից, որոնք են Coursera-ն, Duolingo-ն, Zoom-ը, Google Classroom-ը, Microsoft Teams -ը և այլն:

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–