USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ն իր հաճախորդներին iPhone-ների թարմացման հնարավորություն է ընձեռում

17.04.2019, 16:31
Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից iPhone սմարթֆոններ ձեռք բերած իր հաճախորդներին նորացնել դրանք:
 Ucom-ն իր հաճախորդներին iPhone-ների թարմացման հնարավորություն է ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից iPhone սմարթֆոններ ձեռք բերած իր հաճախորդներին նորացնել դրանք, հայտնում է հեռահաղոևդակցային ընկերության մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը Ucom–ի պաշտոնական գործընկերն է։

 

Առաջարկից կարող են օգտվել Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդները:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Թարմացման ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։

«Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունից նշում են, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիակական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–