USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին նվիրված միջոցառումը

16.11.2018, 12:02
Նախօրեին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երևանի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացավ «Harnessing the Power of Big Data» միջոցառումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին նվիրված միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երևանի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացավ «Harnessing the Power of Big Data» միջոցառումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մեծ տվյալների ուժի կիրառման ուղիներին ու առանձնահատկություներին նվիրված համաժողովը հնարավոր դարձավ իրականացնել Financial Times պարբերականի վարկածով Եվրոպայում 3-րդ տեղն զբաղեցնող հայտնի IE Business School-ի հետ գործակցությամբ։

Հայտնի է, որ վերջին տասնամյակում աշխարհում կուտակվել են աննախադեպ քանակի տվյալներ: Քննարկման ընթացքում ներկայացվել է Big Data աշխարհը, դրա կարևորությունը և կիրառման բազմաթիվ հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանացել Big Data-ի կիրառումը բիզնեսում, մասնավորապես՝ փոքր ձեռնարկություններում և խոշոր կորպորացիաներում։ Բանախոսները՝ «IE Business School»-ի դասախոս Քրիստինա Ստատոպուլոսը և Ucom ընկերության Մեծ տվյալների բաժնի ճարտարագետ Հայկ Զարգարյանը ներկայացրել են, թե ինչու է այսօր բիզնեսը պայքարում վերլուծության նոր մեթոդներ որդեգրելու համար:

Քրիստինա Ստատոպուլոսի հիմնական գործունեությունն ուղղված է որոնման համակարգի թրենդերի ուսումնասիրությանը և իսպանական ու միջազգային այլ կազմակերպությունների համար դրանց վերլուծության հիման վրա արված նորարական բիզնես լուծումների առաջարկներին։ Իր խոսքով, նա օգնում է բիզնեսը նոր մակարդակի բարձրացնել։

Ucom-ի կողմից ներկայացված բանախոս Հայկ Զարգարյանի խոսքով, Ucom-ն այն քիչ հայկական կազմակերպություններից է, որը հավաքագրում և վերլուծում է իր Big Data-ն: Նա նաև մանրամասնեց այդ գործընթացը և պատմեց, թե ինչ օգուտ է բերում այն Ucom-ին:

«Բազմիցս ասել եմ, որ Ucom-ը պարզապես կապի օպերատոր չէ։ Մենք թվային ընկերություն ենք՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով ու հնարավորություններով։ Big Data-ին վերաբերող այս մակարդակի հանդիպումները լինելու են շարունակական», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–